Կարևոր իրադարձություններ

Տարօրինակ օրենքներ տարբեր երկրներից

25 Նոյեմբեր, 2015 19:27
Տարօրինակ օրենքներ տարբեր երկրներից

1. Սաուդյան Արաբիայում կանանց օրենքով արգելվում է ավտոմեքենա վարել:

2. Դուբայում արտաամուսնական կապերը կարող են պատժվել մեկ տարուց ավել ազատազրկմամբ:

3. Գոյություն ունի երկու երկիր՝ Ֆիլիպպինները և Վատիկանը,որտեղ ամուսնալուծությունն անօրինական է:

4. Թայլանդում օրենքով արգելվում է կանգնել փողի վրա:

5. 2012թ-ին Չինաստանում ընդունեցին օրենք,ըստ որի երեխաները պարտավոր են հաճախ այցելել իրենց ծնողներին:

6. Հարավային Կառոլինայում,ԱՄՆ,կա օրենք,որն արգելում է «ամուսնության կեղծ առաջարկը»,այսինքն 16-ից բարձր ցանկացած անձ չպետք է առաջարկություն անի,եթե իրականում չի ուզում դա անել:

7. ԱՄՆ Այովա նահանգում բեղերով տղամարդը չպետք է համբյուրի կնոջը ուրիշ մարդկանց ներկայությամբ:

8. ԱՄՆ Վիրջինյա նահանգում տղամարդը իրավունք չունի հրել կնոջը անկողնուց:

9. Ֆրանսիայում համարվում է անօրինական մահացած մարդու հետ ամուսնանալը:

10. Հոնկոնգում կնոջը թույլատրվում է սպանել դավաճանող ամուսնուն,բայց միայն ձեռքերով:

11.Օրենքով,ցանկացած կետ կամ թառափ,բռնված Մեծ Բրիտանիայում,հանդիսանում է թագուհու սեփականությունը:

12. Սամոայում կնոջ ծննդյան օրը մոռանալն անօրինական է:

13. Թուրինում շների տերերը պարտավոր են իրենց շներին դուրս հանել զբոսնելու,ամենաքիչը օրական երեք անգամ:

14. Հոնոլուլուում ( Հավայան կղզիներ) արգելվում է բարձր երգել մայրամուտից հետո:

15. Ավստրալիայի Վիկտորիա նահանգում արգելվում է փոխել լամպը,եթե դուք որակավորված էլեկտրիկ չեք:

16. Բանգլադեշում 15 տարեկանից բարձր երեխաներին կարող են ուղարկել բանտ, քննություներին արտագրելու համար:

17. ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ամուսնալուծված կամ ամուրի կանանց արգելվում է կիրակի օրը ցերեկը թռնել պարաշյուտով:

18. Շվեյցարիայում արգելված է ժամը 22-ից հետո քաշել զուգարանի ջուրը:

19. Չինաստանում գոյություն ունի օրենք,համաձայն որի մարդը պետք է լինի խելացի,որպեսզի ընդունվի համալսարան:

20. Ֆրանսիայում անօրինական է խոզին անվանել Նապոլեոն:

Լրահոս

Դիտել ավելին