Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 28-ին կկայանա Երդվյալ ազատամարտիկների միության 4-րդ արտահերթ համագումարը. «Հրապարակ»

25 Նոյեմբեր, 2015 09:19
Նոյեմբերի 28-ին կկայանա Երդվյալ ազատամարտիկների միության 4-րդ արտահերթ համագումարը. «Հրապարակ»

Նոյեմբերի 28-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում կկայանա Երդվյալ ազատամարտիկների միության 4-րդ արտահերթ համագումարը: Մեր տեղեկություններով՝ համագումարի օրակարգում կքննարկվեն երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, սպասվող սահմանադրական փոփոխությունները, սահմաններում լարվածությունը: Ելույթ կունենան ԵԱՄ հիմնադիր-նախագահ Ռուբեն Գեւորգյանը, ինչպես նաեւ խորհրդի մի քանի անդամներ, իսկ համագումարի ավարտին կարվի հայտարարություն: Թեեւ կառավարության նիստերի դահլիճում տեղավորվում է մոտ 650 հոգի, բայց համագումարին հրավիրված է 1000-ից ավելի պատվիրակ: Այս անգամ եւս ԵԱՄ-ականները հավաքվում են իրենք իրենցով, ավանդույթի համաձայն՝ համագումարին որեւէ քաղաքական գործիչ, կուսակցություն կամ կազմակերպություն հրավիրված չէ:

Լրահոս

Դիտել ավելին