Կարևոր իրադարձություններ

Երեւանի կենտրոնում սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է. նա հյուրանոց է ունեցել

25 Նոյեմբեր, 2015 11:11
Երեւանի կենտրոնում սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է. նա հյուրանոց է ունեցել

Նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում, տեղեկացնում է ոստիկանության կայքը:
 

Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի  («Անելիք» բանկի իրավաբանն է) դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:

Նշենք, որ ըստ տեղեկությունների սպանության մեջ կասկածվողը բանկում գործարք է ունեցել և որոշել է վրեժխնդիր լինել բանկի իրավաբանից:  Ըստ շրջանառվող լուրերի սպանության մեջ կասկածվողը  նախկինում հյուրանոց է ունեցել Երևանում:


Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին