Արդեն տեղեկացրել էինք, որ Նորք Մարաշի 9-րդ փողոցի 70-րդ տանը ձերբակալվածներից երեքը կանայք են եղել: Նրանց վարձակալած առանձնատանը գտվել է փոքրիկ լուսանկար, որ հետաքրքիր զուգադիպությամբ նման է Բաղրամյանի ցուցարարներից Նելլի Մինասյանին:
Shabat.am -ի հետ զրույցում Ոչ թալանի նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց. Դեռ ծանոթանում եմ նյութերին: Անձամբ շփում չեմ ունեցել, դրա համար չեմ կարող ասել հավելյալ բան ասել: Չեմ կարող ասել ինքն է, թե ոչ, բայց նման է: Մաքսիմ Սարգսյանը հավելեց, որ վերջին շրջանում որևէ տեղ չի հանդիպել իրեն և չգիտի, թե ում հետ է ավելի շատ մոտ եղել:
Մեզ հետ զրույցում, որոշ ցուցարարներ ևս նշում են, որ իսկապես լուսանկարը գտնվող աղջիկը նման է Նելլի Մինասյանին:
Նրա հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել: