Կարևոր իրադարձություններ

Ռուսաստան աշխատանքի մեկնողին օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ

25 Նոյեմբեր, 2015 17:21
Ռուսաստան աշխատանքի մեկնողին օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ

Ռուսաստանի Դաշնությունարտագնա աշխատանքիմեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ Հայաստանից իր ելքնարգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացինդիմել է Օմբուդսմենին:

 

Օմբուդսմենի միջնորդությամբ և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով գործը հրատապ ուսումնասիրվել է վերադաս մարմինների կողմից, և քաղաքացու՝ երկրից ելքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է: Բացի այդ, դեպքի առթիվ կատարվել է ծառայողական քննություն և հիմնավորվել, որ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ կերպով է սահմանափակվել Վարդենիսի քննչական բաժնի պետի հանձնարարության հիման վրա: Թույլ տրված խախտման համար Քննչական կոմիտեի աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի:

 

 

 

Օմբուդսմենի աշխատակազմ

Լրահոս

Դիտել ավելին