Կարևոր իրադարձություններ

Արթուր Աբրահամը հանդիպել է սիրիացի փախստական երեխաների հետ

25 Նոյեմբեր, 2015 18:40
Արթուր Աբրահամը հանդիպել է սիրիացի փախստական երեխաների հետ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզասրահում հանդիպել է ծնողական խնամքից զրկված սիրիացի փախստական 40 երեխաների հետ, նրանց ցուցադրել բռնցքամարտի իր հմտությունները, կիսվել իր փորձով:

Հիշեցնենք, որ Արթուրը պաշտպանեց գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հանովերում կայացած մենամարտում Աբրահամը մրցում էր 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի հետ:

Հայ բռնցքամարտիկը կարողացավ հաղթանակի հասնել միավորների շնորհիվ` 115-112, 112-115, 116-111:

Լրահոս

Դիտել ավելին