Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև։
«Մեր հավաքականի ֆուտբոլիստներն ուղղակի չեն ցանկանում խաղալ։ Ալբանիայի խաղին աշխարհի լավագույն մարզչին էլ բերեիր, էդ խաղը տենց էր լինելու։ Հասկանում եք չէ՞՝ ինչ ի նկատի ունեմ, ուղղակի հիմքեր չունեմ, փաստ չունեմ։ Բայց ես գիտեմ՝ դա այդպես է։ Տեղի է ունեցել դավաճանություն։ Բառիս բուն իմաստով դավաճանություն, բայց ես փաստ չունեմ։
Հիմա այդ խաղին ուզում եք աշխարհի լավագույն մարզիչը լիներ, նույն պատկերն էր լինելու։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ննախագահ դառնալուց հետո հայկական ֆուտբոլում իմ ամենամեծ ներդրումը համարում եմ այն, որ կարողացել եմ վերացնել դավաճանությունը։ ՈՒ նորից իմ ժամանակ դա հետ եկավ։ Ես դա համարում եմ ձախողում ինձ համար ու դժբախտություն բոլորիս համար։
Եթե չկարողանամ այդ հարցերը կարգավորել, այո, կհայտարարեմ, որ ի վիճակի չեմ, ի զորու չեմ։ Որոհվետև սա արդեն իմ ուժերից վեր է, ես չկարողացա։ Բայց ոչ մի մարզչի առաջ չես կարող խնդիր դնել։ Առայժմ անուններ չեմ տա, քանի որ չունեմ փաստեր, բայց կունենամ այդ փաստերը։ Ես այն մարդը չեմ, որ հանձնվեմ։
Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է անում ՖԱՖ-ը։ Ազնվորեմ են ասում։ Ամեն օր թող գան ստեղ միտինգ անեն, ինձ համար առաջնային խնդիրն է ճշտել՝ ովքեր են և ինչ ձևերով են արել խաղը, ինձ համար Ալբանիայի խաղն է առաջնային»,- ասել է Հայրապետյանը։