: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը լրագրողների հետ հանդիպմանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք առաջիկա օրերին Պետդումա կմտցնենք օրինագիծ, ինչպես դա արվեց Ֆրանսիայում, որպեսզի երկրում քրեորեն պատժվեն Հայոց ցեղասպանությունը ժխտողները»,-ասել է Միրոնովը։
Նրա խոսքով` Թուրքիան, նոյեմբերի 24-ին խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, ևս մեկ անգամ ապացուցել է, որ «միջազգային ահաբեկչությունը սնող պետություն է»: