Կարևոր իրադարձություններ

Միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում «ԻՊ»-ին 23 ավիահարված է հասցրել

25 Նոյեմբեր, 2015 20:22
Միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում «ԻՊ»-ին 23 ավիահարված է հասցրել

Միջազգային կոալիցիան Միացյալ Նահանգների գլխավորությամբ մեկ օրում Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին 23 ավիահարված է հասցրել: Այս մասին հաղորդել է «Reuters»-ը:

Նրանցից 18-ն ուղղված են եղել Իրաքում «ԻՊ»-ի զինյալների դեմ, այդ թվում՝ մարտական դիրքերին ու զենքի պահեստներին:

Սիրիայի 3 քաղաքներում  ռազմաօդային կոալիցիան 5 ավիահարված է հասցրել: 

Ավելի վաղ, Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանին  հրավիրել  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, սակայն, կարծում է, որ Մոսկվան պատրաստ չէ դեռևս:

 

Լրահոս

Դիտել ավելին