Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողությունների շնորհիվ կարելի է խոսել արդեն այնտեղ ահաբեկիչներին ոչնչացնելու հետ հաշվարկի մասին: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը, գրում է RIA Novosti-ն:
«18 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն ու իր զինակիցները մոտ 6 հազար հարված են հասցրել ահաբեկիչների դեմ, սակայն նրանք չեն կարողացել ոչնչացնել ԴԱԻՇ-ի հնարավորությունները: Հակառակը, նրանք ընդլայնեցին իրենց հնարավորությունները»,- ասել է Մուալեմը պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ:
«Եվ Ռուսաստանի օգնության շնորհիվ, ՌԴ ռազմատիեզերական ուժերի շնորհիվ` համատեղ կոորդինացնելով Սիրիայի ռազմաօդային ուժերի հետ գործողությունները, մենք կարող ենք ասել, որ արդեն հետհաշվարկ ենք տանում Սիրիայում ահաբեկչության ոչնչացման հետ կապված»,- հավելել է նա:
Ըստ Մուալեմի` ՌԴ գործողությունների շնորհիվ ոչնչացվել են զենքի հարյուրավոր պահեստներ, նախապատրաստական կենտրոններ և ահաբեկիչների կառավարման կետեր: