Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան ռազմական բյուջեն կմեծացնի երկու անգամ

25 Նոյեմբեր, 2015 23:17
Մեծ Բրիտանիան ռազմական բյուջեն կմեծացնի երկու անգամ

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնել է, որ երկիրը երկու անգամ կմեծացնի ռազմական բյուջեն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Independent-ին:

Նա նշել է, որ ռազմական բյուջեն 24 միլիարդ ֆունտից կդառնա 40 միլիարդ ֆունտ:  Նախաարը նաև պատմել է այն մասին, որ ոստիկանության բյուջեն կրճատելու ծրագրերը չեղարկվել են: Այս չեղարկումը նա բացատրել է ահաբեկչական վտանգի մեծացմամբ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնել էր, որ մտադիր է շուտով պաշտոնապես հայտարարել 12 միլիարդ ֆունտ արժողությամբ 138 նորագույն կործանիչների ձեռքբերման մասին:

Լրահոս

Դիտել ավելին