Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Ըստ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ սույն թվականի նոյեմբերի 25-ից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 օրը չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել մինչև 90 օր՝ այն պայմանով, որ գտնվելու ընդհանուր ժամկետը չգերազանցի 180 օրը 12 ամսվա ընթացքում: