Life.panorama.am-ի հետ զրույցում իր նորակազմ ընտանիքի, մայրանալու բերկրանքի, նորածին որդու եւ առաջիկա աշխատանքների մասին է խոսել «Ժողովդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող Հայկուհի Բաբախանյանը:
Հայկուհի, վերջերս մայրիկ եք դարձել. գուցե դժվար է բառերով բացարտել մայրականբերկրանքը, բայց, այնուամենայնիվ, եթե փորձեք նկարագրել, ինչպիսի՞ ապրումներունեցաք, երբ առաջին անգամ տեսաք Ձեր որդուն:
- Մայրանալը յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ զգացողություններից գերագույն է, իսկ ինձ համար՝ Աստծո կողմից տրված շնորհ եւ պարգեւ, անբացատրելի բերկրանք: Քանի որ նա իմ առաջնեկն է, ապրումներս ու զգացողություններս նորություն էին ինձ համար: Հղիության ընթացքում զգացողութուններս ավելի շատ հրաշքի սպասման էր նման, իսկ բալիկիս ծնվելուց հետո կարելի է ասել ամեն օր եւ ամեն վայրկյան նորանոր հիանալի ու անմոռաց պահեր եմ ապրում:
Նոր կարգավիճակը, վստահ եմ, շատ է փոխել կյանքը, կպատմեք Ձեր նոր կյանքի մասին:
- Առհասարակ, մինչ ամուսնությունս թե առօրյաս, թե աշխատանքայի ռեժիմս բոլոորվին այլ էին՝ համերգներ, շրջագայություններ, ձայանագրություններ, բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ եւ իհարկե, դրան գումարած նաեւ Կոնսերվատորիայի դասերս: Հղիության ընթացքում ես զգացի, որ աշխատանքային տեմպս մի փոքր պետք է թուլացնել, ճիշտ է, մասնակցում էի համերգների եւ տարբեր միջոցառումների, բայց ոչ նախկինի պես: Հետո եկավ մի ժամանակահատված, որ դադար տվեցի իմ ստեղծագործական կյանքում, ինձ ամբողջովին նվիրեցի ընտանիքիս եւ բալիկիս:.
Հայկուհի, կխնդրեմ նաեւ պատմել փոքրիկի մասին, գուցե արդեն բնավորությո՞ւն է ցույցտալիս:
- Երբ նոր էր ծնվել, ինչպես բոլոր նորածինները հասկանալի չէր, թե ում է նման, բայց ամիսների ընթացքում արդեն ուրվագծվեցին նրա հիմնական դիմագծերը. հիմա վստահ կարող եմ ասել, որ նա հավասարաչափ նման է եւ ինձ, եւ ամուսնուս: Պետք է նկատեմ, որ որդուս անվան հարցում երկար չենք մտածել. ցանկանում էինք որ մեր բալիկը կրի ժամանակակից անուն, ուստի նրան անվանեցինք Արեն, ի դեպ, նոյեմբերի 21-ին տղաս դարձավ չորս ամսական:
Գիտեմ, որ Հրազդան քաղաքից եք, հետաքրքիր է բնակատեղին փոփոխելու հետ կապվածդժվարություններ չե՞ն եղել: Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Ձեր հարազատ քաղաքից:
- Շատ եմ սիրում Հրազդանը, քանի որ այն իմ ծննդավայրն է, բայց թե ուսման հետ կապված, թե աշխատանքիս բերումով ավելի շատ ժամանակս Երեւանում եմ անցկացնում: Երեւի դա է պատճառը, որ բնակավայրի փոփոխությունը այնքան էլ էական դեր չի խաղացել այս հարցում: Ինչ վերաբերում է Հրազդանին եւ կարոտին, իհարկե, կարոտում եմ ընտանիքիս եւ ընկերներիս, ովքեր այնտեղ են ապրում, բայց բավականին հաճախ եմ այնտեղ լինում եւ մեղմացնում կարոտս:
Շատերը կարծում են, որ մայրաքաղաքում եւ շրջաններում ապրող մարդկանց միջեւ մեծ է տարբերությունը, ասում են, թե շրջաններում ավելի անկեղծ, արդարամիտ եւ սրտանց ենմարդիկ: Այս հարցում, թերեւս դուք ամենաճիշտ բնորոշումը կտաք:
- Ես չեմ զգացել այդ տարբերությունը, քանի որ համերգների ժամանակ մարդկանց ջերմությունն ու անկեղծությունը թե շրջաններում, թե մայրաքաղաքում գրեթե նույնն է եղել: Ինչպես գիտենք, ցանկացած բնակավայր թելադրում է իր ապրելակերպն ու օրենքները, նույնիսկ լեզուն, կարծում եմ, դա է հիմնական որոշիչը շրջանների եւ մայրաքաղաքի բնակիչների միջեւ:
Հայկուհի, դուք եւ Ձեր ամուսինը երաժիշտներ եք, արվեստագետների ընտանիքիառավելություններն ու թերությունները որո՞նք են ըստ Ձեզ:
- Կարծում եմ, դեռ վաղ է թերությունների կամ առավելությունների մասին խոսելը, քնաի որ մեր ընտանիքը դեռ նորաստեղծ է: Նման են մեր գաղափարները եւ աշխարհայացքը, համընդհանուր սերը դեպի արվեստ եւ ամենակարեւորը՝ մեր միջեւ կա փոխադարձ սեր միմյանց նկատմամբ. թերեւս սա է առավելություններից ամենաէականը:
Ակտիվ աշխատանքին ե՞րբ եք նախատեսում վերադառնալ:
- Ի ուրախություն իմ սիրելի հանդիսատեսի՝ ես արդեն վերսկսել եմ իմ աշխատանքային գործունեությունը, հասցրել եմ մասնակցել մի շարք համերգների, այդ թվում Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, Հանարային հեռուստատեսության «Երրգ երգոց» հաղորդաշարին, իսկ նոյեմբերի 29-ին ես եւ ընկերներս պատրաստվում ենք գեղեցիկ համերգային ծրագրով հանդես գալ Ա. Խաչատրյանի մեծ համերգասրահում:
Հայկուհի, այս ոլորտ մուտք գործեցիք նախագծի միջոցով, այն Ձեզ համարճակատագրական եղավ, բացի հաղթանակից էլ ի՞նչ տվեց Ձեզ նախագիծը:
- Այո, «Ժողովրդական երգիչ» նախագիծը կարիերայիս սկիզբն էր: Այն ինձ հնարավորություն տվեց հանդես գալ աշխարհի շատ հայտնի բեմերում, ճանապարհ հարթեց իմ հետագա բոլոր հաջողությունների համար եւ այդ առիթով խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շանթ» հեռուստաընկերությանը: Նախագիծը ինձ հնարավորություն տվեց նաեւ աշխատել Հայաստանի երգարվեստում իրենց անփոխարինելի տեղն ու դերն ունեցող մարդկանց հետ. իմ հաղթանակը առաջին քայլն էր դեպի մեծ հաջողություններ:
Առաջիկա պլաններ՝ ինչ եք նախատեսում թե անձնական, թե աշխատանքային կյանքիհամար:
- Անձնական կյանքում ամենամեծ ուշադրությունս, բնականաբար, նորածին բալիկիս է: Շարունակելու եմ առօրյայիս մեծ մասը նվիրել նրան, նաեւ շարունակելու եմ ուսումս Կոնսերվատորիայի մագիստրատուրայում, իսկ ստեղծագործական կյանքում, իհարկե, կլինեն նորություններ, արդեն իսկ կան բազմաթիվ պլանավորած աշխատանքներ, որոնց մասին կխոսենք հետագայում: