Թուրքիայի զինվորականներն իրենց հաստատմամբ հրապարակել են խոցված SU-24 ինքնաթիռի օդաչուներին արված նախազգուշացման ձայնագրությունը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես նշվում է, ձայնագրության մեջ կարելի է լսել «փոխեք ձեր կուրսը» բառերը:
Ավելի վաղ, SU-24-ի ողջ մնացած շտուրման Կոնստանտին Մուրախտինը հայտնել է, որ Թուրքիայի կողմից օդային տարածքը խախտելու վերաբերյալ ոչ մի նախազգուշացում չի եղել: