Կարևոր իրադարձություններ

Պլաստիկե բաժակների օգտագործումը կարող է քաղցկեղ առաջացնել

26 Նոյեմբեր, 2015 20:00
Պլաստիկե բաժակների օգտագործումը կարող է քաղցկեղ առաջացնել

Պարզվել է՝ պլաստիկե բաժակների ու մեկանգամյա օգտագործման սպասքի պատրաստման համար օգտագործվող քիմիական նյութը կարող է քաղցկեղ առաջացնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Երեք տարի տվյալներ են ստացվել ստիրոլի վտանգավորության մասին: Այժմ արդեն առաջատար մասնագետներն ասում են, որ ստիրոլը քաղցկեղածին է:

Այսպիսի եզրակացության է եկել թունաբանության, քիմիայի և բժշկության ոլորտում փորձագետների խումբը: «Դա կարևոր է նկատի ունենալ՝ պլաստիկե սպասքի օգտագործման ռիսկերը ճիշտ գնահատելու համար»,- ասում է բժիշկ Ջեյն Հենին, որը նախագահել է Գիտահետազոտական խորհրդի փորձագիտության հարցերով կոմիտեում:

«Ստիրոլը կարող է քաղցկեղածին լինել մարդու համար»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային հետազոտական խորհուրդը: Հայտարարության հրապարակումը նշանակում է, որ հայտնաբերվել են ստիրոլի վտանգավորության գիտական վկայություններ:

Հայտարարության մեջ հաղորդվում է հնարավոր ռիսկերի մասին, բայց առայժմ գնահատական չի տրվում ստիրոլի թունավորության աստիճանի և սննդային պլաստիկում դրա պարունակության նորմերի մասին: Ռիսկերի հետագա պարզման համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ կատարել՝ մինչ սահմանափակող միջոցների սահմանումը:

Ավելի վաղ բրիտանացի գիտնականների զեկույցում հաղորդվում էր, որ սննդամթերքների փաթեթների արտադրության համար օգտագործվում են ավելի քան 170 վտանգավոր քիմիական նյութեր (ներառյալ ստիրոլ): Այդ թունավոր նյութերը կարող են հայտնվել սննդի մեջ:

Դրանք առաջացնում են գենետիկ նյութի փոփոխություններ և կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Գիտնականները պարզել են, որ այդ նյութերն ազդել են սերմնահեղուկի արտադրման վրա, առաջացրել սեռական արատներ և օրգանիզմում հորմոնների արտադրության խախտում:

Լրահոս

Դիտել ավելին