Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս պարզել, որ տղան ընկերուհի ունի

26 Նոյեմբեր, 2015 20:33
Ինչպե՞ս պարզել, որ տղան ընկերուհի ունի

Սոցիալական ցանցեր

Եթե նա անձնական էջեր ունի սոցիալական ցանցերում, ապա պետք է մանրակրկիտ ուսումնասիրել դրանք: Անգամ եթե նրա էջում նշված չէ, որ նա հանդիպում է ինչ-որ մեկի հետ, ուշադիր զննելով կարելի է ինչ-որ բաներ նկատել` նկարներ, ստատուսներ, check-in-ներ և այլն:

«Մենք»

Եթե տղան ընկերուհի ունի և նրա հետ է անցկացնում իր ժամանակի մեծ մասը, նրա բառապաշարում անպայման կհանդիպեք «մենք» դերանվանը. «Երեկ համերգի էինք գնացել», «Երբ նայում էինք այդ ֆիլմը»... 

Վաղաժամ փախուստ

Դուք կարող եք ժամանակ անցկացնել միևնույն ընկերական շրջապատում, բայց նա միշտ բոլորից շուտ է հեռանում: Կամ եթե խնջույքը ձգձգվում է, նա միշտ ինչ-որ մեկին զանգում է: Բայց մի շտապեք ենթադրություններ անել. գուցե նա մայրիկին է զանգում:

Հեռավորություն

Նա կարող է լինել անմիջական, ընկերասեր և զվարճալի, բայց միշտ որոշակի հեռավորություն է պահում: Երբ բոլորը գրկախառնվում են հանդիպելիս, նա կարող է միայն գլխով անել և խուսափել մարմնական հպումներից: Շատ հնարավոր է, որ նա խանդոտ ընկերուհի ունի:

Երկար խոսակցություններ

Նա անընդհատ նայում է հեռախոսի էկրանին և երկար ժամանակ դրանով զբաղվում: Դժվար թե նա ամբողջ օրը կարող է քննարկել «Հարազատ թշնամու» վերջին սերիաները:

Երբեմն նման նշանների հետևից ընկնելը կարող է նյարդային ապրումների հանգեցնել: Ավելի լավ է պարզ և հեշտ հարցնել նրան, արդյո՞ք ընկերուհի ունի, թե ոչ, քան զբաղվել շեռլոկհոլմսությամբ:

Լրահոս

Դիտել ավելին