ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական պրոպագանդիստական տեսանյութը, որում թվարկել է գլոբալ կոալիցիայում ընդգրկված և ԴԱԻՇ-ի թշնամի երկրները: Այս մասին գրում է The Mirror-ը:
Սակայն իսլամիստ ծայրահեղականների անվանած «սատանաների կոալիցիան» շփոթեցնում է. եթե Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Իսրայելի ընդգրկումը տրամաբանական հիմք ունի, ապա ցուցակում հակաահաբեկչական կոալիցիայի հետ կապ չունեցող Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Շվեյցարիայի և Մալթայի հայտնվելը տարօրինակ է: Ահաբեկիչները չեն պարզաբանել «սև ցուցակում» հայտնվելու չափանիշները:
Ահաբեկչական կազմակերպությունն իրեն թշնամի է համարել ընդհանուր թվով 60 երկիր: Տեսանյութը համացանցում է հայտնվել 4 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Տեսանյութն օպերատիվ կերպով ջնջվել է հայտնի վիդեոծառայություններից: