Կարևոր իրադարձություններ

Հալեպում մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյուն է ոչնչացվել (լուսանկարներ)

26 Նոյեմբեր, 2015 10:11
Հալեպում մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյուն է ոչնչացվել (լուսանկարներ)

Հալեպում՝ թուրք-սիրիական սահմանի մոտ, ոչնչացվել է մարդասիրական օգնություն փոխադրող ավտոշարասյուն։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։

Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է օդից, անհայտ ինքնաթիռների կողմից։

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել 10-ը, վառվել է 20 բեռնատար մեքենա։

Սիրիացի դաշտային հրամանատարներից մեկի խոսքով՝ հարձակումն իրականացվել է ռուսական մարտական ինքնաթիռների կողմից։

Հարձակման մեջ ռուսական ինքնաթիռների մասնակցության մասին է հայտնել նաև թուրքական իրավապաշտպան Humanitarian Relief Foundation (IHH) կազմակերությունը։

Լրահոս

Դիտել ավելին