Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կայցելի Ռուսաստան և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:Ռուսական լրատվամիջոցներիհաղորդմամբ, քննարկվելիք հիմնական հարցը լինելու է ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի իրականացումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քաղաքական գործընթացները:
Առաջիկա հանդիպման կարևորությունը բարձր է գնահատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախօրեին անձամբ է հանդիպել Օլանդի հետ:
«Ես Վլադիմիր Պուտինին ասելու եմ, որ մենք պետք է միասին գործենք ԻԼԻՊ-ի դեմ: Մենք պետք է ընդարձակենք մեր միջոցները, որպեսզի ոչնչացնենք այդ խմբավորմանը: Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները»,-հայտարարել է Օլանդը: