ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, հաստատեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած նախագիծը:
Նախագծի համաձայն՝ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի և խայտահավի ձվերն ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը շուկաներում, ապահովում են ձու իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Շուկաներում իրացման համար նախատեսված ձուն անասնաբուժասանիտարական փորձաքննության է ներկայացվում անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական վկայականով, իսկ մարզի տարածքում ձու իրացնելու դեպքում անասնաբուժական տեղեկանքով, որոնցով հաստատվում է տվյալ խմբաքանակը թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից ստացումը: