Կարևոր իրադարձություններ

Սիսիան քաղաքում գտնվող 6 713 000 ՀՀ դրամ արժողությամբ տարածքը տրամադրվեց Խարիսխ կազմակերպությանը

26 Նոյեմբեր, 2015 11:38
Սիսիան քաղաքում գտնվող 6 713 000 ՀՀ դրամ արժողությամբ տարածքը տրամադրվեց Խարիսխ կազմակերպությանը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած նախագիծը, ըստ որի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Սիսիան քաղաքի Կամոյի փողոց թիվ 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 6 713 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 153.76 քառ.մետր մակերեսով տարածքը  հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Սիսիանի թիվ 1 հատուկ  դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով տրամադրել Սյունիքի մարզի հաշմանդամների Խարիսխ հասարակական կազմակերպությանը գտնվելու վայրը՝ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գարեգին Նժդեհի փ. տուն 2 Կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին