Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը գումար հատկացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման համար

26 Նոյեմբեր, 2015 11:53
Կառավարությունը գումար հատկացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման համար

. Ալեքսանդր Սպենդա­րյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի տանիքի մասնակի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2015 թվականին հատկացնել 7,000.0 հազ. դրամ: 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական  թատրոնի ճեմասրահների առաստաղների որոշ հատվածներում առկա են խոնավացման երևույթներ: Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ խոնավացման պատճառ է հանդիսացել կառույցի հարթ դարավանդների, ջրհոս ձագարների շրջանում ջրամեկուսիչ շերտերի վնասվածությունը:  Այս երևույթը հնարավոր է, երբ առկա է ջերմային տատանումներ:

Առաստաղների խոնավացման երևույթին նպաստել է նաև տարբեր տարիների նորոգությունների արդյունքում անհարթ պաշտպանիչ շերտի` բետոնե սալիկների առկայությունը, քամուց պոկված թիթեղյա ճոռերի բացակայությունը, ինչպես նաև սալիկների միջև բացված կարանների   ջրերի մուտքը դեպի ջրամեկուսիչ շերտ:

Լրահոս

Դիտել ավելին