Կարևոր իրադարձություններ

Ռուսական Սու-24-ի վրա հարձակումը պլանավորված է եղել. ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

26 Նոյեմբեր, 2015 12:34
Ռուսական Սու-24-ի վրա հարձակումը պլանավորված է եղել. ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցելու միջադեպը նախապես պլանավորած էր: Այս մասին հայտարարել է ԵՄ ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է Lenta.ru-ն:

«Դա թուրքական օդային տարածքի խախտում չէր՝ կամավոր թե ակամա: Այն արագությունը, որ ունեն այդ ինքնաթիռները, հարևան երկրի օդային սահամանը հատելը կազմում է հաշված վայրկյաններ: Դա շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ էր թուրքական կործանիչներին, որպեսզի հրամանի համաձայն նրանք բարձրանային օդ և խոցեին ռուսական ինքնաթիռը»,-ասել է Չիժովը:

Ըստ նրա, այդ հանգամանքը պարզ ցույց է տալիս, որ «այդ միջադեպը նախապես պլանավորած էր»:

Չիժովը նաև հավելել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում «Թուրքիային պատերազմ հայտարարել», սակայն հետագա գործողությունները Սիրիայում «ավելի լավ պաշտպանված կլինեն»: Բացի այդ ՌԴ ներկայացուցիչը ընդգծել է, որ «Թուրքիայի կողմից այդ սադրանքը բացասական կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա»:

Լրահոս

Դիտել ավելին