Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

26 Նոյեմբեր, 2015 14:30
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը։
 
Բացահայտվել է գողության` 5, խարդախության 7, կաշառակերության 3, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին