Էվրան երկրորդ ֆրանսիացին է, ով 100 խաղ է անցկացրել ՉԼ-ում
26 Նոյեմբեր, 2015 15:21
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Թուրինի «Յուվենտուսի» համար 100-րդն էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ 34-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 78-րդ րոպեին՝ փոխարինելով Ալեքս Սանդրոյին։
Պաշտպանը դարձել է պատմության երկրորդ ֆրանսիացին, ում հաջողվել է Չեմպիոնների լիգայում հատել 100 խաղի սահմանագիծը։ Ռեկորդային ցուցանիշը պատկանում է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիին, ով մասնակցել է 112 հանդիպման։