Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը բացում է փակագծերը. ինչ ընթացք կարող է ստանալ խաղը

26 Նոյեմբեր, 2015 15:44
Արա Աբրահամյանը բացում է փակագծերը. ինչ ընթացք կարող է ստանալ խաղը

Վերջապես պարզ  է դառնում, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝  այդքան սպասված ու քննարկված տնտեսական ծրագիրը:

Օրերս նա, ինչպես և սպասվում էր, ժամանել է Հայաստան և արդեն նոյեմբերի 24-ին հասցրել է մասնակցել «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստին, հանդես եկել ծրագրային ելույթով և նախաձեռնող խմբի կողմից ընտրվել Շարժման կազմկոմիտեի նախագահ:

Պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ  շարժման նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմումն է և դրան համապատասխան գործունեության իրականացումը: Աբրահամյանի շարժումը հավակնում է իրականացնել Հայաստան–Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, ինչպես նաև Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը:

Աբրահամյանը նպատակ ունի ապահովել շարժման տարածումը, ինչի համար կառույցներ են ստեղծվելու մի շարք երկրներում՝մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում և Ֆրանսիայում։

Այսպիսով, ինչպես արդեն գրել էինք, Աբրահամյանը կամ փորձում է  ինչ-ինչ պատճառներով ձախողված քաղաքական մուտքը վերածել է տնտեսական շարժման, կամ էլ գնում է հին ու ավանդական ճանապարհով՝ հավակնելով նոր փրկչի դերին, ով պատրաստ է օգնել ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով ժողովրդի օգնությունը հարկ եղած դեպքում:

Աբրահամյանն, ըստ երևույթին, հասկացել է, որ հանպատրաստից հայաստանյան քաղաքական դաշտ մտնելն այնքան էլ հեշտ գործ չէ ու դրա համար մի շարք փուլեր է պետք հաղթահարել, ինչի համար  էլ օգնող ձեռքեր են անհրաժեշտ, ինչից հետո միայն հնարավոր է, մոռացության մատնել հայտնի ասուլիսն ու դրա հետ կապված հիշողությունները:

Նա կամաց-կամաց բացում է փակագծերը, որոնք էլ իրենց հերթին ակնառու են դարձնում խաղի ընթացքը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին