Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա խաղի (4:3) մասին իր տպավորություններով: Պորտուգալացին այդ մրցավեճում դարձել է 2 գոլի 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Մենք շատ վստահ էինք խաղում և ամբողջությամբ տիրում էինք նախաձեռնությանը: Արագ գոլ խփեցինք, վերահսկում էինք գնդակը և գոլային պահեր ստեղծում: Բայց հանկարծ ինչ-որ բան սկսեց այլ կերպ ընթանալ: 11 մետրանոցից գոլ ընդունեցինք, իսկ հետո մրցակցին թույլ տվեցինք ևս 2 անգամ աչքի ընկնել
Ընդհանուր առմամբ, «Ռեալը» հիանալի խաղ անցկացրած, բացառությամբ վերջին 15 րոպեների»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը