Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքների աճի պատճառով և մասնավորապես Թուրքիայի տարածքում ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հոտո ռուս աստղերը սկսել են չեղարկել այնտեղ իրենց համերգները:
Որոշ հայտնիներ պատմել են, որ փոփոխություններ են մտցրել ելույթների գրաֆիկում: Նշվում է, որ Թուրքիայում համերգներից հրաժարվել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան, «Ռուկի վվերխ» խումբը, Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարևը: