Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է ձայնագրություն, որտեղ Թուրքիան սահմանը խախտելու մասին նախազգուշացնում է ռուսական Су-24-ի աշխատակազմին

26 Նոյեմբեր, 2015 18:20
Հրապարակվել է ձայնագրություն, որտեղ Թուրքիան սահմանը խախտելու մասին նախազգուշացնում է ռուսական Су-24-ի աշխատակազմին

Թուրքիայի զինյալները ձայնագրություն են հրապարակել, որտեղ ռուսական Су-24-ի աշխատակազմին զգուշացնում են սահմանը խախտելու մասին: Այս մասին գրում է Associated Press-ը:

«Դուք մտնում եք Թուրքիայի օդային տարածք: Անմիջապես ընթացքը փոխեք դեպի հարավ»,-լսվում է ձայնագրությունում:

Նոյեմբերի 24-ին Լաթաքիայում ընկել է Թուրքիայի կողմից խփված ռուսական Су-24 ինքնաթիռը: Ռուսական կողմը  պնդում է, որ ինքնաթիռը  չի հատել Թուրքիայի օդային տարածքը:

Լրահոս

Դիտել ավելին