Կարևոր իրադարձություններ

Գերմանիան ավելի ակտիվորեն կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին

26 Նոյեմբեր, 2015 18:26
Գերմանիան ավելի ակտիվորեն կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին

Գերմանիան «Տոռնադո» ռմբակոծիչներ կուղարկի Սիրիա՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարւմ Ֆրանսիային աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միության խորհրդարանական խմբի մամլո քարտուղար Հեննինգ Օտեն՝ փոխանցում է The Local-ը։

«Գերմանիան ավելի ակտիվորեն կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին։ Մենք կակտիվացնենք մեր ուսումնամարզական առաքելությունն Իրաքի հյուսիսում և օդանավեր կուղարկենք Սիրիա»,- ասել է Օտեն։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ էր արել օգնություն ցուցաբերել Ֆրանսիային ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում։ Մերկելը հավելել է, որ Գերմանիան պատրաստ է ուժեղացնել իր ռազմական աջակցությունը:

Լրահոս

Դիտել ավելին