Կարևոր իրադարձություններ

Նա վռնդվել է Քեսաբից, ծախու տիպար էր. Բացառիկ մանրամասներ՝ Երևանում վնասազերծված հանցախմբի ղեկավարի մասին

26 Նոյեմբեր, 2015 19:20
Նա վռնդվել է Քեսաբից, ծախու տիպար էր. Բացառիկ մանրամասներ՝ Երևանում վնասազերծված հանցախմբի ղեկավարի մասին

lratvakan.am-ը գրում է.

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը գլխավորում էր 2014 թվականին Արցախից Քեսաբ մեկնած հայ կամավորների ջոկատը: Երկու օր առաջ Երևանում վնասազերծված «Հայոց Վահան» կազմակերպության կայքէջին նշվում է, որ նրանք Քեսաբում կամավորական գունդ են ունեցել: lratvakan.am-ը Վահան Բադասյանից փորձել է ճշտել՝ հանդիպել են արդյոք այնտեղ «Հայոց Վահան» կառույցի ներկայացուցիչներին և ինչ տպավորություն են թողել նրա վրա:

Վերջինս նշեց, որ Արթուր վարդանյանի հետ հանդիպել են Բեյրութի կենտրոնում. ««Հայոց Վահան» կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք Բեյրութի կենտրոնում և հինգ րոպե զրույցից հետո հիասթափություն ապրեցինք այդ մարդ կոչվածից, որովհետև նա բառացիորեն մարդ չէր, ծախու տպավորություն թողեց, ահավոր տիպար, ոչ մի ազգային թասիբ»:

Վահան Բադասյանը նաև հայտնում է, որ Արթուր Վարդանյանը վռնդվել է Քեսաբից:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Դիտել ավելին