Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի քաղաքացիները ՌԴ մտնելիս խնդիրների են բախվել

26 Նոյեմբեր, 2015 20:38
Թուրքիայի քաղաքացիները ՌԴ մտնելիս խնդիրների են բախվել

Թուրքիայի քաղաքացիները խնդիրներ են ունենում Ռուսաստան մուտքի ժամանակ: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը հաստատել են Թուրքիայի դեսպանատանը:

«Զանգահարում են մեր քաղաքացիները, բողոքում են, որ նրանց թույլ չեն տվել անցնել: Նրանք ռուսերեն չգիտեն, այդ պատճառով պատճառները նրանց անհայտ են»,- ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը:

RBK-ի տեղեկությամբ՝ արդեն Թուրքիայի մոտ 30 քաղաքացի ետ են ուղարկվել Թուրքիա:

Դեսպանատանը BBC-ին նաև հայտնել են Ռուսաստանի հետ սահմանը հատելիս Թուրքիայի քաղաքացիների խուզարկության խստացման մասին:

Լրահոս

Դիտել ավելին