Past.am-ը գրում է.
Նիհարելու համար պարտադիր չէ խիստ դիետաներ պահել և հրաժարվել սիրելի մթերքներից: Առողջ նիհարելու գաղտնիքը սննդի քանակի մեջ է, որն ընդունվում է օրվա ընթացքում: Ներկայացնում ենք մեթոդ, որը հիմնված է Guard Your Health ամսագրում տպագրված հետազոտությունների վրա, որը մեկընդմիշտ կտա նիհարելու հետ կապված հարցերի պատասխանններ:
5 մեթոդ ձեռքի դիետայի միջոցով
1. Երկու բռունցքների մեծությունը բացահայտում է օրվա ընթացքում ըդնունվող բանջարեղենի քանակը:
2. Բռունցքի արտաքին մասը բացահայտում է, թե օրական որքան ածխաջուր պետք է ընդունել ( բրինձ, մակարոնեղեն, հաց)
3. Բացված ափն առանց մատների ցույց է տալիս, թե ինչ քանակությամբ միս պետք է ուտել օրվա ընթացքում:
4. Փակված բռունցքի չափը ցույց է տալիս օրական մրգի չափաբաժինը, որը հարկավոր է ուտել օրվա ընթացքում առողջության պահպանման համար:
5. Ցուցամատի ֆալանգը ցույց է տալիս յուղի և կենդանական ճարպի այն քանակը, որը չի վնասի ձեր կազմվածքին:
Այս մեթոդից օգտվելը շատ հեշտ է: Բավական է հիշել, թե ինչ տեսք ունի յուրաքանչյուր ուտելիքի տեսքը և այն բաժանել օրվա 3 չափաբաժինների միջև: