Կարևոր իրադարձություններ

Թուրքիան այլ կերպ կվարվեր, եթե իմանար, որ ինքնաթիռը ռուսական է

26 Նոյեմբեր, 2015 23:38
Թուրքիան այլ կերպ կվարվեր, եթե իմանար, որ ինքնաթիռը ռուսական է

Թուրքիան այլ կերպ կվարվեր, եթե իմանար, որ ինքնաթիռը ռուսական է: Դա հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Եթե մեզ հայտնի լիներ, որ դա ռուսական ինքնաթիռ է, մենք Թուրքիայի սահմանի խախտումը կարգելեինք այլ ձևով»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել այն բանի համար, որ թուրքական ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական ինքնաթիռը:

Լրահոս

Դիտել ավելին