Կարևոր իրադարձություններ

Շվեդուհի մոդելը 15 պլաստիկ վիրահատություն է արել մուլտհերոսուհուն նմանվելու համար

27 Նոյեմբեր, 2015 00:17
Շվեդուհի մոդելը 15 պլաստիկ վիրահատություն է արել մուլտհերոսուհուն նմանվելու համար

Շվեդուհի մոդել Փիքսի Ֆոքսը 120 000 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա` տիկնիկի արտաքին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում  է The Daily Mail-ը` շվեդուհին 15 պլաստիկ վիրահատություն է տարել` հեռացնելով 6  ներքին կողոսկրերը, փոքրացնելու համար իրանի չափսը` հասցնելով 35.5 սմ-ի: Բացի այդ, 4 անգամ կրծքի մեծացման վիրահատություն և դեմքի պլաստիկ վիրահատություն է կատարել` փոխելով աչքերի  և դեմքի տեսքն ու մեծացնելով շուրթերը:

Չնայած մարդկանց բացասական արձագանքին` մոդելը նշում է, որ դա այն է, ինչ ինքն ուզում էր ստանալ:  Նա մանկուց ցանկացել է նմանվել  Ջեսիկա Ռեբիթ մուլֆիլմային հերոսուհուն:


Լրահոս

Դիտել ավելին