Կարևոր իրադարձություններ

Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից

27 Նոյեմբեր, 2015 19:11
Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից

Կիտրոնը վաղուց հայտնի պրոֆիլակտիկ և վիտամինային միջոց է: Կիտրոնի հյութը հարուստ է Բ, Ց, Ե, ՊՊ խմբի վիտամիններով, հանքային նյութերով: Այս յուրահատուկ միրգը, շատերի հավաստմամբ, ժողովրդական բժշկության հիմնաքարերից է: Ներկայացնում ենք իրավիճակներ, երբ ձեր ամենամեծ օգնականը կարող է լինել կիտրոնը, և դեպքեր, երբ կիտրոնի օգտագործումն ուղղակի հակացուցված է:

Մաշկի համար

lemon faceԿտրեք կիտրոնից մի կտոր և քսեք դեմքին: 1-2 րոպեում այն կմաքրի մաշկը մահացած բջիջներից, կլավացնի դեմքի գույնը և մաշկը կդարձնի ավելի առաձգական: Կիտրոնի հյութը հատկապես օգտակար է, եթե մաշկը յուղոտ է, ծակոտկեն և հակված է բշտիկներով պատվելու: Պետք է պարզապես խառնել կիտրոնի հյութը ջրին` 1:1 հարաբերությամբ և այդ լուծույթով մաքրել դեմքը առավոտյան և երեկոյան:

Կիտրոնի հյութով այդ լոսյոնը կարող է կանխել գարնանային պեպենների ակտիվացումը: Պետք է այդ լուծույթի մեջ թրջել անձեռոցիկը, քնելուց առաջ դնել դեմքին և պահել 15 րոպե: Անձեռոցիկը հեռացնելուց հետո երեսը պետք չէ լվանալ:

Լրահոս

Դիտել ավելին