Կարևոր իրադարձություններ

Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են.ԼՂՀ ՊՆ

27 Նոյեմբեր, 2015 10:13
Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են.ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են,տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:


Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լրահոս

Դիտել ավելին