Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման գործում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը պետք է կարեւորագույն դերակատարներից մեկը լինի այդ գործընթացում: Ես նախագահ Պուտինին ասացի, որ Ֆրանսիան պատրաստ է ձեռք-ձեռքի տված աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակին հասնելու համար»,-հայտնել է Օլանդը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ անհրաժեշտ է Սիրիայում տիրող ճգնաժամին քաղաքական լուծում գտնել:
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող որեւէ դեր խաղալ Սիրիայի ապագայում»,-հայտարարել է Օլանդը: