ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անհայտ անձինք առևանգել են սուրբծննդյան եղևնիներով երկու բեռնատարներ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ոստիկանության տվյալներով՝ դրանք առևանգվել են լույս չորեքշաբթի գիշերը` Costco հիպերմարկետի կայանատեղիից, Քենդալ քաղաքում: Բեռի արժեքը գնահատվում է 35 հազար դոլար:
Costco հիպերմարկետը հայտարարել է, որ սպասում է եղևնիների նոր մատակարարումների: