Կարևոր իրադարձություններ

Բաքվի հատուկ գործողության ժամանակ 6 մարդ է սպանվել

27 Նոյեմբեր, 2015 10:56
Բաքվի հատուկ գործողության ժամանակ 6 մարդ է սպանվել

Նախօրեին Բաքվում զինված ընդհարման ժամանակ «Մահմեդական միություն» շարժման4 անդամ և 2 ոստիկան է սպանվել։

«Интерфакс-Азербайджан»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նարդան ավանում՝ Ադրբեջանի մայրաքաղաքից 30 կմհեռավորությամբ։ Հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է «Մահմեդական միություն» շարժման 14 անդամ՝ Թալեհ Բագիրովի գլխավորությամբ։

Շարժումը փորձում էր բռնի կերպով փոխել երկրի Սահմանադրությունը՝ կրոնապետություն հաստատելու նպատակով, որը ղեկավարվելու էր շարիաթի նորմերով։

Հարուցվել է քրեական գործ, և հետաքննություն սկսվել։

Լրահոս

Դիտել ավելին