Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մղարթ գյուղի վարչական տարածքում, բախվել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 52-ամյա Հայկ Խաչիկյանի վարած Վազ 2121 մակնիշի 20 ՕՍ 524 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Տիգրան Առաքելյանի վարած Iveco մակնիշի 480 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Հ. Խաչիկյանն ու նրա ուղևոր, Նոյեմբերյանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի և պետի՝ անձնակազմի գծով տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ավելին՝ այստեղ