Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր չէր չճանաչել ռուսական ինքնաթիռը ,նախագահը «անհեթեթություն և արդարացումներ» է անվանել Անկարայի հայտարարութհյունները :
«Նրանց վրա ճանաչողական նշաններ կան և դա շատ լավ երևում է: Դա մեր ինքաթիռներն են և, ոչ թե որև է այլ»,-բացատրել է Պուտինը:
«Մենք նախօրոք, ամերիկյան կողմի հետ պայմանավորվածության համաձայն, փոխանցել ենք տեղեկությունները այն մասին, որտեղ է գործելու մեր ավիացիան և որ ժամին»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրք զինվորականները ուրիշ կերպ կգործեին, եթե իմնաին, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանին: