Կարևոր իրադարձություններ

Էրդողանը պատրաստ է հեռանալ, եթե ՌԴ-ն ապացուցի ահաբեկիչներից նավթի գնումը

27 Նոյեմբեր, 2015 12:51
Էրդողանը պատրաստ է հեռանալ, եթե ՌԴ-ն ապացուցի ահաբեկիչներից նավթի գնումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը կարողանա ապացուցել, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունից, ապա ինքը հրաժարական կտա։ Այս մասին գրում է Hurriyet-ը։

Թուրքիան առաջին հերթին գնում է ռուսական նավթ, և Ռուսաստանի իշխանություններն այդ մասին գիտեն՝ նշել է Էրդողանը։

«Եթե Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիան նավթ է գնում ահաբեկիչներից, ապա պետք է դա ապացուցի»,- ասել է նախագահը։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները մեղադրել էին Թուքիային նրանում, որ այն նավթ է գնում ահաբեկիչներից։

Լրահոս

Դիտել ավելին