Օրեր առաջ Նորք Մարաշում ԱԱԾ աշխատակիցները վնասազերծել էին զինված հանցախմբի 10 անդամների, որոնք տարբեր մարզի բնակիչներ էին: Նրանցից՝ Գևորգ Արեգ Ջնդոյանը, Շիրակի մարզի Փանիկ գյուղից է:
«Այդ միջադեպի մասին որևէ բան չգիտեի: Նա առաջին հերթին հոգևորական է եղել, քաղաքականության մեջ չի եղել: Շատ լավ, կուլտուրական ժուռնալիստ տղա է եղել:Ես չգիտեմ, թե ինչի է ներքաշվել այդ խմբի մեջ, դա տարրօրինակ է»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ՝ Հրաչիկ Սալնազարյան:
Shabat.am-ի հետ զրույցում Ջնդոյանի հայրը՝ Պետրոսը խուսափեց հարցերին պատասխանելուց, միայն ասաց. «Երբ, որ ժամանակը եկավ ամեն ինչ կասեմ, հմի պետք չի: Զանգ տվեք արտասահման իմացեք թե ինչ ձևի տղա է եղել: Տենց տղա Հայաստանը երևի թե չի տեսել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցները Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում վնասազերծել էին մինչ ատամները զինված անձանց:
Վնասազերծվածները զինված են եղել ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով:
Օրեր հետո պարզ է դարձել, որ ձերբակալվածների թիվը գերազանցում է 15-ը: