Նավթը, որն ԻՊ-ն Թուրքիա էր տեղափոխում, մատակարարվել է Էրդողանի որդուն պատկանող ընկերությունից: Այս մասին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին: Նա հավելել է նաև, որ Թուրքիան ստում է այն մասին, որ զգուշացումներ է արել ռուսական ինքնաթիռին:
Թուրքական F-16-ը կործանել է ռուսական ինքնաթիռը ՝ հարյուրավոր նավթատարների ոչնչացմանն ի պատասխան: Հայտնի է, որ ԻՊ-ն Սիրիայից Թուրքիա նավթ էր տեղափոխում: Ամբողջ նավթը գնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու ընկերության կողմից:
«Երբ ռուսները սկսեցին ԻՊ-ին հարվախներ հասցնել, հարյուրավոր նավթատարներ ոչնչացվեցին: Դա մեծ ազդեցություն ունեցավ Էրդողանի ներվային համակարգի վրա: Նա սկսեց անհանգստանալ: Ոչնչացված էր ավելի քան 500 նավթատար բեռնատարներ: Նրանք ոչ միայն նավթ են մատակարարում, այլև հացահատիկ և պատմական թանկարժեք իրեր»,- հայտնել է նախարարը: