Իրկուտսկում մայրը երկու երեխաների հետ միասին 8-րդ հարկի պատուհանից ցած է նետվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Դժբախտ դեպքի արդյունքում 32 տարեկան կինը տեղում մահացել է: Նրա երկու 2 և 4 տարեկան երեխաներին շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել: Ներկայումս դեպքի վայում աշխատում են քննիչները: