Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում ծառայության անաշխատունակության մասին հաղորդագրություններ են հայտնվել տարբեր լեզուներով: Օգտատերերի համաձայն՝ բջջային սարքերը միացել են ցանցին, սակայն հաղորդագրություններ չեն ուղարկվել ու չեն ստացվել։
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ Viber-ի աշխատակիցները տեղյակ են խնդիրներից և աշխատում են դրանց լուծման ուղղությամբ։
Թե ինչ քանակությամբ օգտատերերի է առնչվում ծրագրի խափանումը՝ հայտնի չէ։