Life.panorama.am-ը գրում է.
Ժամանակն անցնում է և կոճապղպեղը դառնում է ամենահզոր սնունդը՝ շնորհիվ իր հակաբակտերիալ և հակամակաբուծային հատկությունների։ Այն տարիներ շարունակ կիրառվում է սրտանոթային հիվանդությունների կանխման, մարսողության բարելավման, ցավերի մեղմման, իմունիտետի բարձրացման համար։
Կոճապղպեղը հարուստ է վիտամին C-ով, մագնեզիումով։ Կոճապղպեղով թեյը արագ բուժում է մրսածությունը, գրիպը։ Այն չափազանց արդյունավետ է վիրուսների դեմ, նվազեցնում է կաթվածի հավանականությունը, պայքարում է վարակների դեմ և բարձրացնում իմունիտետն իր հակաօքսիդանտ հատկություններով։
Կոճապղպեղով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
• Օրգանական մեղր
• ¼ թեյի գդալ քրքում
• Կոկոսի կաթ
• ¼ թեյի գդալ աղացած կոճապղպեղ
• Մեկ բաժակ ջուր։
Ջուրը եռացնել, մնացած բոլոր բաղադրիչները լցնել ջրի մեջ, լավ խառնել, թողնել մի փոքր և խմել։ Մեղրը լցնել վերջում, երբ ջուրը մի փոքր գոլացած կլինի, որպեսզի այն չկորցնի իր օգտակար հատկությունները։