Կարևոր իրադարձություններ

Սիրիայի ԱԳՆ ղեկավարն աջակցել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ցամաքային կոալիցիա ստեղծելու առաջարկությանը

27 Նոյեմբեր, 2015 22:38
Սիրիայի ԱԳՆ ղեկավարն աջակցել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ցամաքային կոալիցիա ստեղծելու առաջարկությանը

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ աջակցում է Ֆրանսիայի` ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կառավարական զորքերը գործածելու առաջարկությանը, հաղորդում է Reuters-ը:

«Եթե Ֆաբիուսը լուրջ էր խոսում Սիրիայի բանակի հետ համագործակցության մասին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, մենք դա ողջունում ենք, սակայն դա Սիրիայի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություններ կպահանջի»,- ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը խոսել է ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում ցամաքային ուժերի մասնակցության անհրաժեշտության մասին: Նախարարի խոսքերով` դա կարող են անել Սիրիայի ազատ բանակը, քրդերը և Սիրիայի կառավարական զորքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին