Նարնջի կեղևը, ճիշտ այնպես, ինչպես խնձորի կեղևը, շատ սննդարար է, բայց պետք է ընտրել թունաքիմիկատներով չաղտոտված մրգեր կամ, ծայրահեղ դեպքում, միրգը կես ժամ պահել սոդայաջրի լուծույթում:
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և
նյութափոխանակությունը: Այն հաջողությամբ պայքարում է գազերի, սրտխառնոցների, թթվայնության և փսխումների դեմ: Կեղևի օգտակարությունը պայմանավորված է նրա մեջ պարունակվող եթերային յուղերով: Այս յուղերն ունեն հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ, ինչպես նաև նպաստում են լյարդի աշխատանքին: Եթերային յուղերն ազդում են նաև նյարդային համակարգի վրա, մասնավորապես իրենց կատարյալ են դրսևորում տրամադրության բարձրացման գործում և անքնության դեմ պայքարում: